Ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները
19:22, 29 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ռազմաօդային ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առիթով 2018թ. հունիսի 30-ին ՀՀ տարածքում թռիչքներ կիրականացնեն ՀՀ ԶՈւ փորձառու օդաչուները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ժամը 12:00-ից Ազատության պողոտայի սկզբնամասում (Կասկադ համալիրի վերևում) գտնվող հուշարձանի հարակից տարածքից հնարավոր կլինի դիտել ՀՀ ԶՈւ ինքնաթիռների անցումները։ Դրանք ուղեկցվելու են նաև ՀՀ պետական դրոշի ծածանմամբ»,- գրել է Հովհաննիսյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում