Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը կոչ է անում զերծ մնալ անհարկի շահարկումներից

   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը կոչ է անում զերծ 
մնալ անհարկի շահարկումներից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակազմը մտահոգությամբ հետևում է հաստատության շուրջ ստեղծված իրավիճակին: Թանգարան-ինստիտուտի կայք էջում հրապարակված հայտարարության համաձայն՝ աշխատակազմը լիահույս է, որ յուրաքանչյուր հայ գիտակցում է հաստատության առանձնահատուկ նշանակությունը:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համազգային, պետական նշանակության ապաքաղաքական կառույց է: Ուստի, նկատի ունենալով վերջին օրերին մամուլում և հատկապես սոցցանցերում տեղ գտած հրապարակումները, կոչ ենք անում զերծ մնալ անհարկի շահարկումներից: Հարկ ենք համարում նշել, որ վերջին տարիներին տնօրինության ու աշխատակազմի համատեղ նվիրված աշխատանքի շնորհիվ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ձեռք է բերել համահայկական ու միջազգային ճանաչում և հեղինակություն: Այս տարիների ընթացքում ինստիտուտի հավաքածուն համալրվել է բազմաթիվ արժեքավոր թանգարանային միավորներով, արձանագրվել են գիտական ձեռքբերումներ: Ուստի ակնկալում ենք չանտեսել վերոնշյալը և դրսևորել ողջամիտ դիրքորոշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]