Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը ռուսաստանահայ գործարարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արծվիկ Մինասյանը ռուսաստանահայ գործարարների հետ քննարկել է 
համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՌԴ Ստավրոպոլի մարզը ներկայացնող հայ գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, նախարարության այլ պատասխանատու անձինք։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ռուսական գործարար կապերի զարգացման, Ստավրոպոլի մարզում հայկական ապրանքների ներկայացվածության, Հայաստանում համատեղ արտադրանքի ստեղծման հնարավորությունների մասին։

Նախարարը հայտնել է, որ օրեր առաջ վարչապետի մոտ կայացած հանդիպումից հետո ներկայում առավել հասցեական կարող են խոսել խնդիրների ու հնարավորությունների մասին և նշել, որ, նաև վարչապետի հանձնարարականի համաձայն, գերատեսչությունը պատրաստ է ամբողջությամբ աջակցել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հայ գործարարների նախաձեռնություններին։  Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, մաքսային և հարկային խնդիրներին, ապրանքաշրջանառության ծավալներին ու բեռնափոխադրումներին առնչվող հարցերին։ Նախարարը ներկայացրել է այն պատասխանատուներին, որոնց հետ անմիջական կապի միջոցով գործարարները կարող են բարձրաձայնել առաջացած խնդիրների ու հարցերի մասին։ Նախանշվել  է առաջնահերթ գործողությունների շրջանակը։

Հայ գործարարները շնորհակալություն են հայտնել արդյունավետ հանդիպման համար, տեղեկացնելով նաև Հայաստանի կառավարության հետ Ստավրոպոլի մարզային իշխանությունների կողմից համագործակցության առաջարկը, ինչը հայկական կողմը ողջունելի է համարել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]