Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Վրաստանի նոր վարչապետը նոր նախաձեռնություն կներկայացնի ծառայողական ավտոմեքենաների վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ կառավարության հաջորդ նիստում նոր նախաձեռնություն կներկայացնի այսպես կոչված անձնական ավտոմեքենաների վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Գրուզիա Online»,-ը, Բախտաձեն հայտարարել Է հունիսի 29-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարության հաջորդ նիստում ես կներկայացնեմ նոր նախաձեռնություն, որը վերաբերում Է ոչ միայն «ջիպերին»: Դա վերաբերում Է ամբողջ ավտոհավաքակազմին, հատկապես, այսպես կոչված անձնական ավտոմեքենաներին: Բնականաբար, այն իրադրությունը, որն այդ տեսակետից առկա Է պետական առանձին կազմակերպություններում, ես կասեի՝ կտրականապես անընդունելի Է: Ելնելով դրանից՝ մենք հանդես կգանք նոր նախաձեռնությամբ, որն արդեն մշակված Է, եւ այն մենք կներկայացնենք կառավարության հաջորդ նիստում»,-ասել Է Վրաստանի վարչապետը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ