Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Ռուսաստանի տարածքների միջև կապի հնարավոր տարբերակ կարող է լինել փոքր ավիացիայի զարգացումը 

Հայաստանի և Ռուսաստանի տարածքների միջև կապի հնարավոր տարբերակ կարող է 
լինել փոքր ավիացիայի զարգացումը 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը, որը մեկնարկել է հունիսի 29-ին Երևանում, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության նոր եզրեր գտնելու հարթակ է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս տարվա համաժողովի էությունը կայանում է նրանում, որ տնտեսական նոր համագործակցության եզրեր փնտրենք, հայ-ռուսական երկարամյա հարաբերությունները սերտացնենք նոր ոլորտներում: Հիմնականում քննարկվելու են երկու երկրների տարածաշրջանների՝ Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև հարաբերությունների խորացումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարար Պապիկյանը:

Երկու երկրների տարածաշրջանների միջև զարգացման տեսանկյունից կարևոր կարող է լինել, ըստ պաշտոնյայի, փոքր ավիացիայի զարգացումը: Մասնավորապես, ոչ մեծ ինքնաթիռներով չվերթների կազմակերպման առաջարկ է եղել՝ հայաստանյան փոքր օդանավակայանների հետ կապի միջոցով, որը, սակայն, կապի ու տրանսպորտի նախարարության քննարկման դաշտում է:

Անդրադառնալով այս տարվա հինգ ամիսներին դեպի ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման աճին՝ Սուրեն Պապիկյանը նկատեց՝ այն պայմանավորված է Հայաստանում բերքատվության բարձր աճով: «Ծիրանի աննախադեպ բերք ունենք, ու մինչ օրս որևէ խոչընդոտ չի եղել ռուսաստանյան շուկա արտահանելու տեսանկյունից: Իհարկե, կարող են լինել դեպքեր, երբ Լարսում հիմնականում տեխնիկական խնդիրների պատճառով կարճ ժամանակով խոչընդոտներ առաջանան, բայց այս պահին որպես այդպիսին որևէ խնդիր չկա ապրանքների արտահանման համար»,-վստահեցրեց նախարարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]