Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել Է դարի լավագույն երգը

Հայտարարվել Է դարի լավագույն երգը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Rolling Stone հրատարակությունը կազմել Է 21-րդ դարի 100 լավագույն երգերից բաղկացած ցուցակը: Առաջին հորիզոնականում հայտնվել Է ամերիկացի երգչուհի Բեյոնսեի Crazy in Love թրեքը՝ կատարողի 2003 թվականի Dangerously in Love դեբյուտային ալբոմից, որը ձայնագրվել Է նրա ամուսնու՝ ռեփեր Ջեյ-Զիի մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Երկրորդ տեղում բրիտանացի երգչուհի M.I.A.-ի Paper Planes կոմպոզիցիան Է: Եռյակը եզրափակում Է The White Stripes խմբի Seven Nation Army-ն: Առաջին քսանյակում տեղ են գտել այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ Ջեյ-Զիի 99 Problems-ը, Քանյե Ուեսթի Runaway-ը, Քենդրիք Լամարի Alright-ը, Բրիթնի Սփիրսի Toxic-ը, Gnarls Barkley դուետի Grazy-ն, Միսսի Էլիթոնի Work It-ը, Էմի Ուայնհաուսի Rehab-ը եւ Դեւիդ Բոուիի Blackstar-ը: Վերջին՝ 100-րդ հորիզոնականում Է պուերտոռիկացի արտիստ Դեդի Յանկիի Gasolina երգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]