Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ստեղծել ՏՏ ոլորտը համակարգող նոր նախարարություն, բարձրացնել կրթության որակը. Երևանում իր աշխատանքներն է սկսել «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»

Ստեղծել ՏՏ ոլորտը համակարգող նոր նախարարություն, բարձրացնել կրթության 
որակը. Երևանում իր աշխատանքներն է սկսել «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 29-ին մեկնարկեց «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող 11-րդ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»: Ֆորումը տևելու է երկու օր՝ հունիսի 29-30-ը, լինելու են տարբեր ուղղություններով քննարկումներ՝ տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային համակարգերի զարգացման խնդիրներ, վերականգնվող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն և այլն: 

«ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի» կազմակերպիչը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆորումը յուրահատուկ հարթակ է, երբ բիզնեսն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են մեկ տեղում, ներկայացվում են այն նոր տեխնոլոգիական լուծումները, որոնք կարող են կիրառվել տարբեր ոլորտներում:

«Դրանից բացի, բարձրաձայնվում են ոլորտի հարցերը, ներկայացվում է զարգացման տեսլականը, խոսում ենք խնդիրների մասին: Այսօր ոլորտի հիմնական խնդիրներից կարելի է առանձնացնել կրթությունը, ինչը պետք է անհապաղ զարգացնել: Մեր ոլորտում միշտ մասնագետների պահանջարկ կա: Մենք ունենք այդ մարդկային ռեսուրսը, որը կարող ենք ապահովել աշխատանքով՝ լինի գյուղերից, թե քաղաքներից: Հիմքը պետք է այսօր լավ դրվի, որ ապագայում ունենանք լավ զարգացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Ալեքսանդր Եսայանը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ աշխարհում տեխնոլոգիան բավական արագ տեմպերով է զարգանում, և անհրաժեշտ է համակարգված աշխատանք Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու համար:

«Դա նշանակում է, որ մենք պետք է խրախուսենք լայն հասարակությանը, որ ստեղծեն բովանդակություն, մասնագետներն էլ դա դարձնեն կոնկրետ արդյունք աշխարհի համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այսօր աշխարհում կա մոտ 3 մլն թափուր աշխատատեղ, մենք պետք է կարողանանք այդ հսկայական «տորթի» լավ կտորը մեզնով անել»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Նա նշեց, որ նոր գերատեսչություն ստեղծելու անհրաժեշտություն կա: Առաջարկվում է ստեղծել Նորարարությունների և տեխնոլոգիական զարգացման նախարարություն, որը կզբաղվի ամբողջ ոլորտի ենթակառուցվածքներով: Ալեքսանդր Եսայանը նշեց, որ հիմնական խնդիրը կոնկրետ գերատեսչություն ստեղծելու մեջ չէ:

«Այսօր պետական համակարգում, տարբեր գերատեսչություններում տեղադրված են տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր լուծումներ: Հիմնական խնդիրն այն է, որ դրանք միմյանց հետ չեն խոսում, դրա համար անհրաժեշտություն կա, որ մի տեղից այդ ամենը համակարգվի: Կարծում եմ՝ բոլորն են ընդունում այդ խնդիրը, և այն պետք է շուտափույթ լուծվի»,-հավելեց Ալեքսանդր Եսայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]