Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Twitter-ը հնարավորություն Է ընձեռել գտնել հրապարակված ցանկացած գովազդային հաղորդում

Twitter-ը հնարավորություն Է ընձեռել գտնել հրապարակված ցանկացած գովազդային հաղորդում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter միկրոբլոգների ցանցը գործարկել Է ծառայություն, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան գտնել դրանում հրապարակված ցանկացած գովազդային հաղորդում, այդ թվում՝ քաղաքական բնույթի եւ տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ով Է այն զետեղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է սոցցանցի ինտերնետ-բլոգում հրապարակված հայտարարության մեջ, ծառայության խնդիրն Է՝ ապահովել գովազդային հաղորդումների զետեղման թափանցիկությունը:

Մտնելով հատուկ ստեղծված ինտերնետ-Էջ՝ օգտատերերը որոնման գործառույթի օգնությամբ կկարողանան գտնել ցանկացած գովազդային «թվիթ», ինչպես նաեւ համապատասխան տեղեկատվություն գովազդատուի վերաբերյալ:

Եթե խոսքը վերաբերում Է քաղաքական գովազդին, ապա ներկայացվում են հավելյալ տվյալներ, ներառյալ դրա տեղաբաշխման համար ծախսված ֆինանսական գումարը, ինչպես նաեւ տեղեկատվություն այն մասին, թե ինչ լսարանի Է միտված տվյալ հաղորդումը: Ինչպես հետեւում Է հայտարարությունից, ներկա փուլում կարելի Է իրականացնել միայն քաղաքական այն գովազդի որոնումը, որը վերաբերում Է ԱՄՆ-ի ֆեդերալ ընտրություններին, սակայն ժամանակի հետ սոցցանցը խոստանում Է հնարավորություն տալ տեղեկատվություն ստանալու Twitter-ում զետեղված ցանկացած գովազդային հաղորդման վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]