Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսները Արցախում կքննարկեն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները

Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսները Արցախում կքննարկեն 
քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում հունիսի 28-ից հուլիսի 2-ը կկայանա միջազգային գիտաժողով  «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի կրթության նախարարության մամուլի բաժնից:

Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի  համալսարանի և Սանկտ Պետերբուրգի  պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:

Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի քվանտային կենտրոնը (Մոսկվա) և  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երևան): Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 մասնագետներ ավելի քան 10 երկրից

Հունիսի 29-ին ժամը 9:30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա գիտաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որից հետո գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն զուգահեռ մասնախմբերում

Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև սեկցիոն դասընթացներ Արցախի Հանրապետության դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]