Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի բոլոր զույգերը հայտնի են

Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի բոլոր զույգերը հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության 1/8 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մունդիալ-2018»-ում հունիսի 29-ին հանգստի օրը կլինի: Փլեյի-օֆֆի խաղերը կսկսվեն հունիսի 30-ին:

Փլեյ-օֆֆի առաջին խաղում կմրցեն Ֆրանսիայի և Արգենտինայի ընտրանիները: Այդ խաղը կկայանա Կազանի համանուն մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Նույն օր 22:00-ին 1/8 եզրափակչի մյուս խաղում միմյանց դեմ ուժերը կչափեն Ուրուգվայի և Պորտուգալիայի ընտրանինները:

Հուլիսի 1-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Իսպանիա-Ռուսաստան զույգը կպայքարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Այդ խաղը կկայանա 18:00-ին: Ավելի ուշ՝ 22:00-ին, Խորվաթիան կփորձի հաղթել Դանիային:

1/8 եզրափակչում հուլիսի 2-ին ժամը 18:00-ին կկայանա Բրազիլիա-Մեքսիկա, իսկ 22:00-ին Բելգիա–Ճապոնիա հանդիպումները:

Հուլիսի 3-ին կլինեն կլինեն փլեյ-օֆֆի վերջին խաղերը: Շվեդիա-Շվեյցարիա՝ 18:00-ին և Անգլիա -Կոլումբիա՝ 22:00-ին:

Քառորդ եզրափակչի խաղերը կմեկնարկեն հուլիսի 6-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]