1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռազմարդյունաբերություն, ենթակառուցվածքներ, կրթություն. «ԴիջիԹեք բիզնես ֆորումը» պատրաստ է մեկնարկին

Ռազմարդյունաբերություն, ենթակառուցվածքներ, կրթություն. «ԴիջիԹեք բիզնես 
ֆորումը» պատրաստ է մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հուլիսի 29-ին կմեկնարկի «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո անցկացվող 11-րդ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում  նշեց «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում»-ի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը, ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում:

«Կարելի է ասել, որ այս ֆորումը միակ հարթակն է, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները կարողանում են շփվել բիզնեսի հետ, ներկայացնել իրենց լուծումները, տարեցտարի գրանցած հաջողությունները: Բիզնեսն էլ իր հերթին մեկ հարթակում ծանոթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներին»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Ֆորումն անցկացվելու է 2 օր՝ հունիսի 29-ին և 30-ին, լինելու են տարբեր ուղղություններով քննարկումներ՝ տեղեկատվական անվտանգություն, էլեկտրոնային համակարգերի զարգացման խնդիրներ, վերականգնվող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, ռազմարդյունաբերություն և այլն: 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ միության համագումարի ժամանակ ներկայացվել է այսօրվա տեխնոլոգիական զարգացման վերաբերյալ տեսլականը:

«Մենք վարչապետին առաջարկեցինք հետևյալը՝ այն, ինչ վերաբերում է տեխնոլոգիական զարգացումներին, ապա նախարարություններից ստեղծվի կոմիտե, որը կզբաղվի տեխնոլոգիաների արդիականացմամբ: Դա վերաբերելու է տարբեր ուղղությունների՝ ռազմարդյունաբերություն, ենթակառուցվածքներ, կրթություն և այլն: Այսինքն՝ կոմպլեքս մոտեցում լինի: Այս ֆորումին մենք որոշեցինք այդ գաղափարը բացել, ամեն մի բաղադրիչն առանձին քննարկել, արդյունքները ներկայացնել ղեկավարությանը»,-ասաց Կարեն Վարդանյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը նշեց, որ ոլորտի մասնագետները, ընկերություններն հերթական անգամ շատ լուրջ ներկայացված են ֆորումի աշխատանքներում:

«Հիմնական քննարկվող թեմաներից է լինելու համագործակցությունը բիզնեսի և  անվտանգության լուծումներ առաջարկող կազմակերպությունների միջև: Հիմա գիտենք, որ ինֆորմացիոն արտահոսքերը շատանում են, և Հայաստանում դրա հետ կապված լուրջ խնդիր կա: Երկու տարի առաջ Հայաստանը շատ լուրջ հարված ստացավ կրիպտովիրուսներից, 2017 թվականին խնդիրներ էին առաջացել բանկային համակարգում, երբ անվտանգությունը խախտվել էր մի քանի դեպքերում: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կազմակերպելու համագործակցությունը բիզնես համայնքի և տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների միջև»,-ասաց Ռուբեն Մուրադյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ կառավարության ծրագրում բարձր տեխնոլոգիաները առանցքային հենասյուներից են:

«Այս հարցին պետք է շատ լուրջ մոտենանք, հասկանանք, թե ինչ կառուցվածքային լուծումներ կան: Մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որպես գիտելիքահեն և բարձր արժեք ստեղծող ուղղություն, չափազանց կարևոր է: Ամենաարագ աճող, մեկ աշխատողին բաժին ընկնող ԱԱՀ-ով  բարձր ճյուղերից մեկն է: Մենք կարևորում ենք նման հարթակները, որոնք նպաստում են նոր տեխնոլոգիական լուծումներ առաջարկողների և բիզնեսի կապի ձևավորմանը: Հիմնականում ակնկալում ենք եղած ներուժն ուղղել սպառողին ավելի լավ, ավելի որակյալ ծառայություններ մատուցելուն»,-ասաց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]