Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ-ն ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքը

Արցախի ԱԺ-ն ընդունել է «Հավաքների ազատության մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Օրենքի կարգավորումները, ընդհանուր առմամբ համապատասխանում են մարդու իրավունքների երաշխավորման միջազգային չափորոշիչներին։ Մասնավորապես, ողջունելի է, որ նախագծի վերջնական խմբագրությամբ հաշվի է առնվել հավաքի մասին պաշտոնական իրազեկման նվազագույն ժամկետի կրճատման վերաբերյալ մեր դիրքորոշումը։

Անհրաժեշտ է, որ օրենքի հիման վրա իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը նույնպես լինի միջազգային չափորոշիչներին համապատասխան։ Այս առումով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը պատրաստ է, իր Սահմանադրական գործառույթների սահմաններում, նպաստել համապատասխան դրական փորձի տեղայնացմանն Արցախում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]