1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էրդողանն ու Բահչելին քննարկել են Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը հանելու հարցը

Էրդողանն ու Բահչելին քննարկել են Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը հանելու 
հարցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շուրջ 2 տարի շարունակվող արտակարգ դրության ռեժիմը կարող է հանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հունիսի 27-ին Ստամբուլի նախագահական նստավայրում կայացած հանդիպմանը խոսել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին:

Արտակարգ դրության ռեժիմը երկրում հաստատվել էր 2016 թվականի հուլիսի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո: Արտակարգ դրության պայմաններում երկրում փակվել են մեծ թվով լրատվամիջոցներ, աշխատանքից հեռացվել, հետապնդումների են ենթարկվել կամ ձերբակալվել իշխանությունների տասնյակ հազարավոր քննադատներ:

Նախագահական պալատում կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են արտակարգ դրությունն այլևս չերկարաձգելու հարցը: Բացի այդ կողմերն անդրադարձել են երկրում նոր կառավարության կազմման հարցին:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրություններում Էրդողանի ու Բահչելիի ղեկավարած քաղաքական ուժերը հանդես էին գալիս դաշինքով: Նրանց «Ժողովրդական դաշինք»-ը ընտրություններում հավաքեց 53.66 տոկոս ձայն՝ ստանալով 344 տեղ 600 պատգամավորական մանդատ ունեցող մեջլիսում:

Քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացավ ստանալ միայն 295 պատգամավորական մանդատ, ստացվում է այնպես, որ Էրդողանի ղեկավարած ուժը այսուհետ միայնակ՝ առանց ազգայնականների աջակցության չի կարողանալու որոշումներ կայացնել: Պատահական չէ, որ Էրդողան-Բահչելի հանդիպմանը քննարկվել է նաև այն հարցը, թե ինչ նախարարական պաշտոններ են զբաղեցնելու նոր կառավարությունում ազգայնական կուսակցության անդամները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]