Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների 
առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը՝ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է հոգևորականների այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայ Առաքելական եկեղեցու հետ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնությունն ու համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ խաղաղության և կայունության:

Արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթն ընդգծել է ավստրալահայ համայնքի ամուր կապը եկեղեցու հետ և նշել, որ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունները կարևոր են նաև աշխարհում բռնությունների ու ցեղասպանությունների կանխարգելման առումով: Նա հավելել է, որ ուրախ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հոգևորականների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում կառավարության առաջնահերթություններին ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]