Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի գործող չեմպիոնը լքում է մունդիալը. Գերմանիա-Կորեա` 0:2. F խումբ

Աշխարհի գործող չեմպիոնը լքում է մունդիալը. Գերմանիա-Կորեա` 0:2. F խումբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի հավաքականը մեկնարկային րոպեներին տիրում էր նախաձեռնության: Սակայն առաջին կեսի ընթացքում գնդակին առավել շատ տիրում էր «բունդեսմեքենան», առավել սուր գրոհում էր Կորեայի հավաքականը: Վերջիններս ավելի մոտ էին հաշիվը բացելուն, քան աշխարհի գործող չեմպիոնները:

  

Երկրորդ կեսի մեկնարկում Գերմանիան շատ լավ հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն հրաշալի ցատկով իր թիմին փրկեց Կորեայի հավաքականի դարպասապահը: Գերմանիան հիմնականում գրոհում էր, տիրում խաղային իրավիճակին, կատարում ճիշտ փոխանցումներ, սակայն գրոհի վերջնամասում այդպես էլ մրցակցի դարպասը գրավել չէր ստացվում: Խաղի լրացուցիչ ժամանակում Կորեան առաջ անցան հաշվի մեջ: Կորեայի կազմում աչքի ընկավ Կիմը: Կորեան խփեց նաև երկրորդը գոլը, քանի որ Նոյերը դուրս էր եկել դարպասից` հեռահար փոխանցումից հետո Սոն գոլով եզրափակեց գրոհը: Գերմանիա-Կորեա 0:2:

 

Գերմանիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից, քանի որ գրավեց 4-րդ հորիզոնականը:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am