Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահական ընտրությունները համարել են հակաժողովրդավարական

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահական ընտրությունները համարել են հակաժողովրդավարական

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում  հունիսի 26-ին ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույց է ներկայացնել,  որում  իրավական գնահատական է տրվել ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Զեկույցում նշվել է, որ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական արտահերթ ընտրությունները եղել են հակաժողովրդավարական:

«Ադրբեջանում 2018 թ. ապրիլի 11-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները անցել են ազատությունների սահմանափակման, հիմնարար իրավունքների խախտման, ազատությունները սահմանափակող օրենքների առկայության պայմաններում,  և այս պարագայում չեն կարող լինել ժողովրդավարական ընտրություններ:  Արդար և ազատ ընտրություններն անհնար են, երբ առկա է քաղաքական ռեպրեսիվ միջավայր, որտեղ խախտվում են ժողովրդավարական սկզբունքները, անտեսվում է օրենքի գերակայությունը:

Այս ֆոնի վրա և բազմակարծության բացակայության պայմաններում այս ընտրությունների ժամանակ արդար մրցակցություն չի եղել նույնիսկ զանգվածային լրատվամիջոցների տեսանկյունից»,-ասված է ԵԽԽՎ զեկույցում:

Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարական սկզբունքները խախտվում են, եւ օրենքի գերակայությունը չի պահպանվում: «Նման պայմաններում նույնիսկ նախագահի թեկնածուները զերծ մնացին իշխող նախագահ Իլհամ Ալիևին քննադատելուց, ով նույնպես թեկնածու էր»,-նշված է զեկույցում:

«Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնը» Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել: 

Կենտրոնը գնահատելով Ադրբեջանում կայանալիք ընտրությունների նախօրեին երկրում առկա քաղաքական և իրավական իրավիճակը նշում էր, որ արտահերթ ընտրությունների մասին նախագահի հրամանագիրը, համապատասխանում է  երկրի սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, սակայն հակասում է ընտրությունների պարբերականության սկզբունքին և ժողովրդավարական սահմանադրականությանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]