1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

#ԿինոՇաբթի. «Տարերքի գրկում»-ը ու ևս 3 նոր ֆիլմ կհայտնվեն հայկական կինովարձույթում

#ԿինոՇաբթի. «Տարերքի գրկում»-ը ու ևս 3 նոր ֆիլմ կհայտնվեն հայկական 
կինովարձույթում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգշաբթին #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Հունիսի 28-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 4 նոր ֆիլմ:

«Տարերքի գրկում»        

Նրանց անսպասելի հանդիպումը Տահիտիում դարձավ մեծ սիրո սկիզբ։ Երիտասարդները շքեղ զբոսանավով ուղևորվում են Խաղաղ օվկիանոսով ճանապարհորդության։ Հանկարծակի նավին ընդառաջ է գալիս պատմության մեջ ամենահզոր փոթորիկըՆրանց կյանքն ու ապագան հայտնվում են տարերքի գրկում։

Ռեժիսոր՝ Բալթազար Կորմակուր, դերերում՝ Շեյլին Վուդլի, Սեմ Քլեֆլին և այլք:

«Մարդասպանը 2։ Ընդդեմ բոլորի»

ԱՄՆ-Մեքսիկա սահմանի վրա իրադրությունը թեժանում է, երբ նարկոկարտելները սկսում են ԱՄՆ տեղափոխել ահաբեկիչների։ Նրանց դեմ պայքարելու համար դաշնային գործակալ Մեթ Գրեյվերը ստիպված է լինում նորից միավորվել ոչ այդքան վստահելի գործընկերոջ՝ Ալեխանդրոյի հետ։ Կհաջողվի՞ արդյոք նրանց հաղթահարել բոլոր դժվարությունները:

Ռեժիսոր՝ Ստեֆանո Սոլիմա, դերերում՝  Բենիսիո դել Տորո, Ջոշ Բրոլին, Իզաբելա Մոներ և այլք:

«Քո հերթն է»

Ամեն տարի մեկ ամսվա ընթացքում հինգ ընկերներ մասնակցում են «Բռնոցի» խաղի ավելի ժամանակակից և դաժան տարբերակին։ Նրանք միասին խաղում են այդ խաղն առաջին դասարանից՝ վտանգելով սեփական կյանքը, աշխատանքն ու հարաբերությունները միայն այն պատճառով, որ հաղթահարեն մրցակցին և բղավեն հաղթական «Քո հերթն է» նախադասությունը։ Այս տարի խաղը համընկնում է միակ անհաղթ խաղացողի հարսանիքի հետ...

Ռեժիսոր՝ Ջեֆ Թոմսիկ, դերերում՝ Ջերեմի Ռեններ, Էդ Հելմս, Անաբել Ուոլիս և այլք:

«Գրքի ակումբ»

Ինտելեկտուալ կանանց ձեռքում պատահաբար հայտնվում է «Մոխրագույնի հիսուն երանգները» բեսթսելերը: Այդ պահից կալիֆորնիաբնակ կանանց կյանքն ամբողջովին փոխվում է:

Ռեժիսոր՝ Բիլ Հոլդերման, դերերում՝ Ջեյն Ֆոնդա, Դայան Քիթոն, Քենդիս Բերգեն և այլք:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]