1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտակ Զեյնալյանը կարևորել է Պետռեգիստրի գործակալությունում կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքները

Արտակ Զեյնալյանը կարևորել է Պետռեգիստրի գործակալությունում կոռուպցիոն 
ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին այցելել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, շրջայց կատարել քաղաքացիների սպասարկման սրահում և ծանոթացել գործակալության աշխատակիցների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոխնախարար Սուրեն Քրմոյանը և Գործակալության պետ Գարուշ Դավթյանը նախարար Զեյնալյանին ներկայացրել են ամենօրյա աշխատանքին առնչվող խնդիրները, խոսել   հրատապ լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերից: Դրանք հիմնականում վերաբերել են ոլորտում օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, շենքային պայմանների բարելավման ու տեխնիկական հագեցվածության անհրաժեշտությանը:

Նախարարը մի շարք խնդիրների լուծման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել պետության կողմից մատուցվող ծառայությունները կատարելագործելուն, դրանք քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելուն և կոռուպցիոն ռիսկերը բացառելուն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]