Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ucom-ում գործում է «Մատչելի ինտերնետ փաթեթներ Վրաստանում» առաջարկը

Ucom-ում գործում է «Մատչելի ինտերնետ փաթեթներ Վրաստանում» առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային արձակուրդին Ucom ընկերությունն իր շարժական կապի ճանապարհորդող բաժանորդներին առաջարկում է վայելել «Ինտերնետ ռոմինգում» 100 ՄԲ, 300 ՄԲ և 1 ԳԲ ծավալով փաթեթները, որոնք արտերկրում թույլ կտան օգտվել շարժական ինտերնետի առավել մատչելի տարբերակներից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:

Մասնավորապես հունիսի 27-ից Վրաստանում, ընտրելով նշված փաթեթներից մեկը կամ մի քանիսը և միանալով Magticom կամ Geocell օպերատորների ցանցին, բաժանորդները 30 օրվա ընթացքում կկարողանան սպառել 100 ՄԲ, 300 ՄԲ, և 1 ԳԲ ծավալով փաթեթները համապատասխանաբար՝ 1200, 3000 և 8000 դրամով:

Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ, հավաքելով *121# կամ *121*1#:

Հիշեցնենք նաև, որ այս ամառ Ucom-ի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվելու շարժական ինտերնետից 15 դրամ/ՄԲ մատչելի սակագնով Եգիպտոսում, Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում և ևս 39 երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]