Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Grammy մրցանակի անվանակարգորդների թիվը հիմնական կատեգորիաներում կհասցնեն ութի

Grammy մրցանակի անվանակարգորդների թիվը հիմնական կատեգորիաներում կհասցնեն ութի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան որոշել Է Grammy մրցանակի անվանակարգորդների թիվը հիմնական կատեգորիաներում հինգից ավելացնել մինչեւ ութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտնել Է Billboard հանդեսը:

Նրա տվյալներով՝ նորամուծությունը կվերաբերի հանգուցային անվանակարգերին, որոնք կազմում են այսպես կոչված «մեծ քառյակը»՝ «Տարվա ձայնագրությյուն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ» եւ «Լավագույն նոր կատարում»: Ինչպես նշում Է Billboard-ը, խոսքը վերաբերում Է գրեթե 60 տարի առաջ մրցանակի հիմնադրման պահից ի վեր դրա շնորհման կարգում առավել նշանակալի փոփոխություններից մեկին: Մինչ այդ, հիմնական կատեգորիաներում անվանակարգորդների թիվը միշտ սահմանափակվում Էր հինգով: Նոր կանոններն ուժի մեջ են մտնում անհապաղ, եւ արդեն հաջորդ՝ թվով 61-րդ արարողությանը, «մեծ քառյակի» կատեգորիաներից յուրաքանչյուրում կլինեն հաղթանակի ութական հավակնորդներ:

«Դա ավելի մեծ հնարավորություն կտա այդ կարեւոր կատեգորիաների շրջանակներում լայն ճանաչման համար եւ ավելի մեծ ճկունություն կընձեռի մեր քվեարկող անդամներին, երբ նրանց հարկ կլինի հաճախ դժվարին որոշումներ ընդունել տարվա ընթացքում երաժշտական ինդուստրիայի լավագույններից լավագույններին պարգեւատրելու վերաբերյալ»,-նշվում Է Ակադեմիայի նախագահ Նիլ Փորթնոուի՝ հանդեսին տրամադրված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի ձայնագրության արվեստի ու տեխնիկայի ազգային ակադեմիան հիմնադրվել Է 1957 թվականին, իսկ Grammy-ի հանձնման առաջին արարողությունը կայացել Է 1959 թվականի մայիսի 4-ին: Արձանիկների առաջին տերերի թվում Էին Էլլա Ֆիցջերալդը եւ Ֆրենք Սինատրան: Grammy-ի հանձնման 61-րդ արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) 2019 թվականի փետրվարին: Անվանակարգորդները կհայտարարվեն 2018 թվականի վերջին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]