Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ձեռագրերի վերականգնման դասընթաց անցած սիրիացիները հմտությունները կկիրառեն իրենց երկրում

Հայաստանում ձեռագրերի վերականգնման դասընթաց անցած սիրիացիները 
հմտությունները կկիրառեն իրենց երկրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի մասնագետները Հայաստանում սովորած ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և վերականգնման հմտությունները  լայնորեն կօգտագործեն իրենց մշակութային արժեքները փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 26-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում Հայաստան եկած և Մատենադարանի աշխատակիցների կողմից դասընթաց անցած սիրիացիներն ավարտեցին այն և ստացան վկայագրեր:

«Այս դասընթացը ևս մեկ ապացույց էր, որ մշակույթը չունի ոչ ազգություն, ոչ սահման: Դասընթացն անցավ շատ ինտենսիվ, եղան հետաքրքիր հարց ու պատասխաններ»,-ասաց  Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանն ու հավելեց՝ հասցրել են միմյանց շատ հարազատ դառնալ: Կցանկանային դասընթացն ավելի երկարատև լիներ: 

Մասնակից Սեեբա Դաբուլը, ով աշխատում է Դամասկոսի ամենամեծ մզկիթում, նշում է՝ իր աշխատավայրում շատ գրքեր ու մագաղաթներ կան, որոնք ինքը չի իմացել, թե ինչպես ճիշտ վերականգնել մինչ Հայաստան գալը: «Այս 5 օրում սովորորել եմ նոր մեթոդներ՝ թղթերի վերականգնման գործում քիմիական նյութ չպետք է կիրառել, այլ՝ բույսեր»,-ասաց նա ու հավելեց՝ Սիրիա վերադառնալուն պես պիտի օգտագործի դրանք: 

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը փաստեց՝ առաջին անգամը չէ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրի շրջանակում շատ լավ համագործակցություն են հաստատում: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը փաստեց՝ Հայաստանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել՝ Սիրիայի պատմամշակութային արժեքների պահպանման և վերկանգնման հարցում, և  այս դասընթացը դրա վառ ապացույցն էր: 

Հունիսի 22-ին մեկնարկած դասընթացը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության» ծրագրի շրջանակում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]