Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով դեսպանին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ջուն Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական փոխգործակցության ակտիվացմանն ու հետագա զարգացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ԱԺ նախագահը, անդրադառնալով երկկողմ խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, կարեւորել է  օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերի ակտիվ շփումներն ու փոխայցերը:

Արժեւորելով երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը` Արա Բաբլոյանն երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիներ շարունակ մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար:

Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Ճապոնիայի իշխանությունների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ցուցաբերած հավասարակշիռ դիրքորոշումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարը փաստել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Արա Բաբլոյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, հույս է հայտնել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները  շարունակական կլինեն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` Ջուն Յամադան վստահեցրել է, որ կնպաստի տարբեր բնագավառներում Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության ընդլայնմանը:

 Դեսպանը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների աշխուժացումն ու փոխայցերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ մշակութային, առեւտրատնտեսական, առողջապահության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն ուղղված հարցերի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]