Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանում ՓՄՁ-ները պաշտպանված են լինելու «կուլ գնալուց»

Վարչապետը վստահեցնում է՝ Հայաստանում ՓՄՁ-ները պաշտպանված են լինելու «կուլ 
գնալուց»

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի փոքր ու միջին ձեռնարկատիրության պաշտպանությանը,  դրանց զարգացմանը, ոչ թե խոշորների կողմից «կլանմանն» ու «կուլ գնալուն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայով կառավարությունում արդեն սկսվել են քննարկումներ, այս շաբաթվա ընթացքում կանցկացվի աշխատանքային քննարկում՝ հստակեցնելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ՓՄՁ-ներին պաշտպանելու համար։ «Գաղափարներ կան, բանավեճ կա դրանց շուրջ, թե փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության որ մեխանիզմներն են հատապես արդյունավետ, որպեսզի կիրառենք ու ռեալ պայմաններ ստեղծենք ՓՄՁ-ների զարգացման համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կան հետաքրքիր գաղափարներ, որոնցից որոշների հանդեպ ինքն ունի համակրանք, բայց նախընտրեց չբարձրաձայնել դրանց մասին՝ սպասելով փորձագիտական քննարկումների եզրակացությանը։ «Ես ուզում եմ ուշադիր լսել մասնագետներին, փորձագետներին, որոշ գաղափարների նկատմամբ իմ համակրանքն ունեմ, բայց ուզում եմ փորձագիտական տեսակետն իմանալ այդ մասին»,-հավելեց պաշտոնյան։

Վարչապետը նկատեց, որ ներկայում քաղաքացիներն արագ գործողություններ են ակնկալում, ինչի առնչությամբ նա հիշատակեց իրենց բանակցությունները մի շարք տոնավաճառների կառավարիչների հետ, որոնց արդյունքում իջեցվել են տոնավաճառների վարձավճարները։ «Մենք աշխատում ենք նաև մաքսային ու հարկային մարմինների հետ, որ ՓՄՁ-ների համար նորմալ պայմաններ ապահովվեն։ Տեղ-տեղ ստանում ենք դրական ազդակներ, որ բարելավվել է իրավիճակը, բայց ահազանգեր էլ կան, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան լավ չեն անում։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, բոլոր հարցերը հերթով քննարկելու ենք և լուծենք»,-ավելացրեց Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]