Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պորտուգալիան չհաղթեց Իրանին. B խումբ

Պորտուգալիան չհաղթեց Իրանին. B խումբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի վերջին՝ երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցեց Իրանի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումը կայացավ Սարանսկ քաղաքի նույն անունն ունեցող մարզադաշտում: Մեկնարկում գնդակին հիմնականում տիրում և սուր գրոհում էին Եվրոպայի գործող չեմպիոնները՝ Պորտուգալիայի ֆուտբոլիստները: Իրանի հավաքականն էր հակագրոհելիս փորձում էր հարվածներ կատարել դեպի դարպասը: Առաջին կեսի վերջնամասում խաղն ավելի դանդաղ էր, քանի մեկնարկում էր: Թիմերը գրոհում էին, բայց լուսատաղտակին զրոներ էին, մինչև առաջին կեսի ավարտից 1 րոպե առաջ: Պորտուգալիայի հավաքականին առաջ մղեց Կուարեզման:

 

Երկրորդ կեսի 52-րդ րոպեին Իրանի հավաքականի ֆուտբոլիստները Ռոնալդուի հետ պայքարում խախտեցին խաղի կանոնները: Մրցավարի 11 մետրանոց հարվածը չիրացրեց նույն Ռոնալդուն: Իրանի հավաքականի դարպասապահը որսաց գնդակը: Իրանցիներին հաջողվեց հետ բերել կորցրածը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 հարվածն անվրեպ իրացրեց Կարիմը՝ 1:1: Պորտուգալիա-Իրան՝ 1:1

 

Պորտուգալիայի ազգային թիմը B խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: 

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

Լուսանկարները՝ FIFA 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]