Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

Հրդեհ Գյումրի քաղաքում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 25-ին, ժամը 14:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի տներից մեկում. կա տուժած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել՝ 17:09-ին: Ամբողջությամբ այրվել է տանը կից օժանդակ քարե շինությունը (մոտ 70 քմ, գույքով):

Հրդեհի հետևանքով Ժ. Ա.-ն տարբեր բնույթի այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am