1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ավստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով

Ավստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բնակիչ Կարլո Մասետին մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Սիդնեյի 59-ամյա բնակիչը գնել է երկու տոմս և երկուսն էլ շահող են եղել: Ընդհանուր առամամբ, քաղաքացին շահել է շուրջ 2.5 միլիոն ավստրալիական դոլար: Մասետիի խոսքով, նա սկզբում ցանկացել է իր առաջին գնած տոմսը հետ վերադարձնել, սակայն վաճառողը համոզել է ամեն դեպքում պահել:  

Ավելի ուշ նա գնել է 3-րդ տոմսը, որի շնորհիվ շահել է 48 հազար ավստրալիական դոլար:

Հաղթողի անունը հնարավոր է եղել իմանալ շնորհիվ այն հանգամանքի, որ նա որոշել է 50 հազար դոլար նվիրաբերել տեղական հիվանդանոցին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]