Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը

Մունդիալի A խմբի թիմերի վերջնական դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության A խմբի թիմերի վերջանական դիրքերը աղյուսակում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  A խմբում բացարձակ արդյունք գրանցեց Ուրուգվայի ընտրանին, որը հաղթեց բոլոր խաղերում: Հարավամերիկացիները հավաքեցին 9 միավոր և խմբում գրավեցին առաջին տեղը: Փլեյ-օֆֆում նրանք կխաղան B խմբում երկրորդ տեղը զբաղեցրած թիմի հետ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 30-ին:

Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի հավաքականը, որը հավաքեց 6 միավոր: Ռուսները կմրցեն B խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած ընտրանու հետ: հանդիպումը նախատեսված է հուլիսի 1-ին:

Սաուդյան Արաբիան 3-րդ տեղում է 3 միավորով, իսկ աղյուսակը եզրափակում է Եգիպտոսը, որը չունի ոչ մի միավոր:

 Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]