Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ

Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական  խմբավորումների 
անդամներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանում ձերբակալվել է ծայրահեղ արմատական խմբավորումների 8 անդամ՝ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է Ղազախաստանի Ազգային անվտանգության լրատվական ծառայությունը:

«2018 թվականի հունիսի 25-ին Ղազախստանի Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կասեցվել է ռադիկալ խմբավորումների անդամների գործունեությունը: Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է խմբավորումների 8 անդամ, առգրավվել է զենք, զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ղազախստանի Ազգային անվտանգությունը նշում է, որ նշված անձինք կասկածվում են Ղազախստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու, ահաբեկչության քարոզչության, ինչպես նաև գույքային հանցագործությունների համար:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]