Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման մրցույթ

ՊՆ-ն հայտարարում է պաշտպանական համակարգում գիտահետազոտական 
աշխատանքների կատարման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում գիտահետազոտական աշխատանքների կատարման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել 2018թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի  ենթակա խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով.

ա. ֆիզիկա և ռադիոֆի­զի­կա,

բ. օպ­տո­էլեկ­տ­րո­նիկա և ռադիոէլեկտրոնիկա,

գ. նյութաբանություն և քիմիա,

դ. կառա­վարման համակարգեր և տե­ղե­կատվական տեխնոլոգիաներ,

ե. ռոբոտիկա և ԱԹՍ,

զ. մե­քենա­շի­նու­թյուն և սարքաշի­նություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 30-ը կարող են գրանցվել http://rapk.mil.am հղումով:

Մրցույթը կանցկացվի 3 փուլով.

1-ին փուլ` 07.07.2018թ., ժ. 11:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի ընթերցասրահում (Տերյան փողոց, 105 շենք),

2-րդ փուլ` 13.07.2018թ., ժ. 11:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք),

3-րդ փուլ` 18.07.2018թ., ժ. 11:00-ին, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում (Հ. Հակոբյան փողոց, 3 շենք):

Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ texv@mil.am, հեռախոս՝ +374 10 668166

Մրցույթին ներկայացող զորակոչիկներն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, իսկ http://rapk.mil.am հղումով գրանցված լինելու դեպքում՝ նաև համապատասխան բարձրագույն կրթու­թյան ավարտական վկայականի պատճեները կամ, եթե առկա չէ ավարտական վկայական, համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք՝ ավարտական քննությունները հանձնած լինելու վերաբերյալ, ինքնակենսագրություն, զինվորական ծառայությանը առողջական վիճակի պատճառով պիտանիության աստիճանի (պիտանի կամ սահմանափակ պիտանի) վերաբերյալ տեղեկանք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]