Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էմին Երիցյանն անցած 20 տարիների ամենամեծ ձեռքբերում համարում է տեղական իշխանությունների պաշտպանվածությունը

Էմին Երիցյանն անցած 20 տարիների ամենամեծ ձեռքբերում համարում է տեղական 
իշխանությունների պաշտպանվածությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքների միության գրասենյակում հունիսի 25-ին կայացել է հանդիպում Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի համայնքների միության հաղորդակցության  և հանրային կապերի ծառայությունից, «SOSE international» կազմակերպության փորձագետներ Վիերի Սերիանիի, Ֆրանսեսկո Փորսելիի, Մարկո Ստրադիոտտոյի հետ հանդիպմանը քննարկվեցին համայնքների խոշորացման, Ֆինանսական համահարթեցման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման փոխհարաբերությունների հետ կապված խնդիրներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, ներկայացնելով միության գործունեությունը, գործառույթները, նշել է, որ իրենց հիմնական նպատակն է ՀՀ սահմաններում և սահմաններից դուրս համայնքների միասնական ձայնը ներկայացնելը:

« Անցած 20 տարիներին մեր հիմնական ձեռքբերումը տեղական իշխանությունների պաշտպանվածությունն է, քանի որ գալով խորհրդային համակարգից՝ մեզ մոտ կա այն մտայնությունը, որ տեղական իշխանությունը կենտրոնական իշխանության շարունակությունն է»,-ասել է Էմին Երիցյանը՝ իր մտահոգությունը հայտնելով, որ 2009 թվականից  ի վեր համայնքներին նոր լիազորություններ և ֆինանսական աղբյուրներ չեն փոխանցվել:

Փորձագետներին հետաքրքրեց, թե արդյոք կո՞ղմ են խոշորացմանը, Էմին Երիցյանը պատասխանել է, որ վարչատարածքային փոփոխությունների ժամանակ կարևոր է բնակչության կարծիքը հաշվի առնելը։

«Ընդունում ենք նաև, որ, անկախ համայնքի բնակչության կարծիքից, վարչատարածքային փոփոխությունը կառավարության բացառիկ իրավասությունն է: Բայց միևնույն ժամանակ ցանկացած խոշորացման ժամանակ պետք է երաշխավորվի համայնքների լսված լինելու իրավունքի ապահովումը: Սահմանադրությունը պահանջում է որոշում կայացնելուց առաջ լսել համայնքի կարծիքը: Սակայն վերջին երկու խոշորացման փուլերն իրականացվեցին առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու: Խոշորացումը չպետք է ինքնանպատակ լինի»,-ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]