Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայկ Հարությունյանի հիմնած Էներգետիկայի հայկական գործակալությունը կզարգացնի արևային ռեսուրսի արդյունավետ օգտագործումը

Հայկ Հարությունյանի հիմնած Էներգետիկայի հայկական գործակալությունը կզարգացնի արևային ռեսուրսի արդյունավետ օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ էնեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին փոխնախարար Հայկ Հարությունյանը ստեղծել է Էներգետիկայի հայկական գործակալություն: Նորաստեղծ կառույցի գրանցման դիմումը ներկայացվել է հունիսի 22-ին, որը տարվա ամենաերկար օրն է՝ խորհրդանշելով վերականգվող ռեսուրսներից հատկապես արևի նպատակային և արդյունավետ օգտագործումը:  «Գործակալության գործունեությունը ուղղված է լինելու Հայաստանում կայուն էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը: Ներկայում թիմ ենք հավաքում, ինքս զբաղվելու եմ ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակումով և իրականացումով, առաջնային ծրագրերի իրականացումով, որպեսզի ապացուցվեն տնտեսական մոդելները, որոնք հող կնախապատրաստեն մասնավոր սեկտորի կողմից ոլորտի զարգացման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ձևաչափով տեղեկացրեց Հայկ Հարությունյանը:

Փորձագետի խոսքով՝ տասնյակից ավելի ծրագրեր արդեն նախանշվել են իրենց կողմից, որոնք ուղղված են լինելու գյուղական համայնքներում մաքուր էներգետիկայի հասանելիության բարձրացումից մինչև Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման աջակցմանը, քանի որ ոլորտին առնչվող երկկողմ մեծ օրակարգ կա, հետևաբար՝ փորձագիտական աշխատանքի լայն հնարավորություն:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]