Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոչ մի հանցանք անպատիժ չի մնում. Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար

Ոչ մի հանցանք անպատիժ չի մնում. Վրաստանում ադրբեջանցուն սպառնում է 2-6 
տարվա ազատազրկում Հայաստանի դեմ գրառման համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի քաղաքացի ծագումով ադրբեջանցի Օրհան Աբբասի դեմ, ով ապրիլյան պատերազմի օրերին «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայաստանի դեմ ուղղված գրառում է կատարել, «ահաբեկչության կոչ անելու» հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Օրհան Աբբասն իր գրառման մեջ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներին կոչ էր արել, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ակցիաներ իրականացնելուց բացի, ակցիաներ կազմակերպել նաև Վրաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց և այրել Հայաստանի դրոշը:

2016թ. ապրիլի 21-ին Աբբասը կանչվել է ոստիկանություն և հարցաքննվել: Ադրբեջանցուն ոստիկանություն են կանչել նաև 2018 թ. ապրիլին և հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալվել է, սակայն գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ադրբեջանցու գործով վերջին դատավարությունը տեղի է ունեցել 2018թ. հունիսի 20-ին, որի ժամանակ դատախազը պահանջել է Աբբասին դատապարտել 2-6 տարվա ազատազրկման:

«Դատավարությունը շարունակվում է, հաջորդ դատը նշանակված է հուլիսի 3-ին»,-ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Օրհան Աբբասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]