Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հարավային Կորեան վերականգնում Է տնտեսական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ

Հարավային Կորեան վերականգնում Է տնտեսական համագործակցությունը ԿԺԴՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեուլը վերականգնում Է տնտեսական համագործակցությունը Փհենյանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հարավային Կորեայի ազգային միավորման գործերի նախարարությունը:

Այս շաբաթ պլանավորվում Է երկու երկրների միջեւ բանակցություններ անցկացնել երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման, ինչպես նաեւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության շուրջ:

Տրանսպորտի հարցերի շուրջ աշխատանքային հանդիպումները ծրագրվում Է անցկացնել հունիսի 26-ին եւ 28-ին ապառազմականացված գոտում, իսկ անտառային տնտեսությանը նվիրված հանդիպումը նախատեսված Է հուլիսի 4-ին: Դրա անցկացման վայրը կորոշվի ավելի ուշ: Բանակցություններում պատվիրակությունները կգլխավորեն պաշտյոնաները տրանսպորտի եւ շրջակա միջավայրի պահպանության, անտառտնտեսության փոխնախարարների մակարդակով: Ավելի վաղ երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հարավային Կորեան հունիսի 25-ին ձեռնամուխ Է եղել այն մարդկանց ընտրելուն, որոնք օգոստոսին հանդիպման կմեկնեն ԿԺԴՀ-ից իրենց ազգականների հետ:

Հունիսի 22-ին Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են օգոստոսի 20-26-ին հանդիպումներ կազմակերպել 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների անդամների միջեւ: ԿԽՄԿ-ի մշակած չափանիշներին համապատասխան՝ հանդիպումներին մասնակցելու հայտեր են ներկայացրել Հարավային Կորեայի տասնյակ հազարավոր բնակիչներ: Բաժանված ընտանիքներից ազգականների հանդիպումը տեղի կունենա հյուսիսկորեական Կիմգանսան լեռնային առողջարանում:

Պենտագոնի ներկայացուցիչը լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը մոտ ժամանակներս Փհենյանին կտրամադրի ԿԺԴՀ-ի կողմից այն խնդիրների կատարման գրաֆիկը, որոնք նախանշվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններով: Նա չի հայտնել ամերիկյան կողմի պահանջների մանրամասները, բայց հավելել Է. «Մենք արագորեն կիմանանք, թե նրանք (հյուսիսկորեացիները) մտադիր են արդյոք գործել ազնվորեն, թե՝ ոչ»: Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ պատրաստվում Է առաջիկայում այցելել Փհենյան: Վերջերս Սեուլ կատարած այցելության ժամանակ նա հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման հույս ունի 2 – 2,5 տարվա ընթացքում:

ԿԺԴՀ-ի առաջատար զանգվածային լրատվամիջոցները հունիսի 25-ին ԱՄՆ-ի նկատմամբ քննադատական հոդվածներ չեն հրապարակել Կորեական պատերազմի (1950 – 1953 թվականներ) սկսվելու՝ նշվող տարելիցի առթիվ: Այս մասին, հայտնել Է Kyodo գործակալությունը, որը վերլուծել Է «Նոդոն սինմուն» թերթի հոդվածները: Նշվում Է, որ հրատարակությունը թողարկել Է միանգամից մի քանի նյութ, որոնք նվիրված են պատերազմի սկսվելու օրվան: Գլխավորապես դրանցում պատմվում Է կռված զինվորների ու մարտերի մասին, որոնց նրանք մասնակցել են:

Դրա հետ մեկտեղ ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցներն անմիջականորեն չեն հիշատակել ԱՄՆ-ն եւ խուսափել են սովորաբար օգտագործվող արտահայտություններից, ինչպիսիք են «ամերիկացի իմպերիալիստները», «թշնամիները», եւ «ագրեսիան»: Նախորդ տարիներին նման բովանդակությամբ հոդվածները բնորոշ Էին այդ օրվա առթիվ արվող հրապարակումների համար: Ամենայն հավանականությամբ, նման միտումը կապված Է Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ շփումների կարգավորման մթնոլորտը չխախտելու ցանկության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]