Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 1356 ուսուցիչ

Փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստվել է   1356 ուսուցիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող «Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի շրջանակում աշակերտներն իրենց ստեղծած տարբեր իրեր առևտրայնացնելու համար հմտություններ են ձեռք բերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Այն դպրոցներում, որտեղ 2017-2018 ուսումնական տարում փորձարկվել է ծրագիրը՝ ընդհանուր հաշվով եղել է 62 հազար 900 սովորող:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին հանդիպել է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող «Տեխնոլոգիա» առարկայի տվյալ ծրագրի շրջանակում ավելի քան 130 վերապատրաստված ուսուցչի հետ: 

Նախարարը հանդիպման ժամանակ շեշտեց, որ աշակերտների համար շատ կարևոր է  այդ առարկայից ձեռք բերված գիտելիքները՝ հատկապես 21-րդ դարի պահանջների թելադրանքից ելնելով:

«Աշակերտների՝ իրենց ստեղծածի առևտրայնացման համար հմտություններ և կարողություններ ձեռք բերելուն կնպաստի «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող «Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագիրը: Շատ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի հասարակություն և աշակերտ ենք ցանկանում ունենալ: Այս ծրագիրը փորձարկվել է դպրոցներում, և բոլորիս մտահոգում է այն հարցերի պատասխանը, թե ի՞նչ է արվել և ի՞նչ խնդիրներ են առաջացել ծրագրի ներդրման ճանապարհին: Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ՝ ծրագրի ներդրման և բովանդակության հետ կապված, որոնք, կարծում եմ, անհիմն չեն: Հետևաբար սա կարևոր հանդիպում է, որպեսզի ծրագրի հեղինակների և մասնակիցների հետ քննարկենք և փորձենք գտնել օպտիմալ տարբերակներ»,- նշեց Հարությունյանը:

Նախարարի հետ հանդիպմանը ներկա ուսուցիչներից մեկն ընդգծեց, որ իրենց դպրոցում 1-ական 2-րդ և 3-րդ դասարաններում ծրագիրը ներառելու փոխարեն երկուական դասարաններում են իրականացրել:

«Սա ավելի հեշտ էր, քանի որ ավելի դյուրին էր դառնում ուսուցիչների հետ խորհդրակցելը: Սկզբում՝ որպես ուսուցիչ, ինձ համար մեկ մտավախություն կար՝ գուցե երեխաների համար տերմինները ընկալելի չլինեն: Փորձը ցույց տվեց, որ երեխաները հեշտ են հիշում և հասկանում տերմինները»,- նշեց «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհին:

Նա Հարությունյանին առարկեց, որպեսզի իրենց թույլ տան 2-րդ և 3-րդ դասարաններում առարկայի մեջ թեմաներն իրենք ինտեգրեն:

ՀՀ կառավարությունը դեռևս 2016 թվականին ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման համապատասխան ծրագրի մշակմանը: Համաձայն այդ ծրագրի՝ հիմնական տարրական և միջին դպրոցում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչներն աշակերտներին պետք է ուսուցանվեն ոչ թե հատուկ դասընթացի, այլ «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող բաղադրիչի միջոցով: Ընդ որում, համաձայն ծրագրի՝ ինտեգրումը պետք է կատարվի 2-7-րդ դասարաններում փուլային կարգով՝ չորս ուստարվա ընթացքում. մեկնարկը՝ 2017-2018, իսկ ավարտը՝ 2020-2021 ուստարում:

Ծրագրի իրականացումը ՀՀ ԿԳ նախարարությունը 2017 թվականին հանձնարարել էր  «Հայաստանի պատանեկան  նվաճումներ» կազմակերպությանը, քանի որ այն ՀՀ կրթական ոլորտում ուներ ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացման բազմամյա փորձ: Փորձնական ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպությունը մշակել և հեղինակել է ուսուցչի ուղեցույցներ, մեթոդական և օժանդակ նյութեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]