Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

«Ալաշկերտ»-ը հավաք է անցկացնում Մինսկում


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը մեկնել է Մինսկ, որտեղ 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ակումբի պատվիրակությունը կհանգրվանի «Վիկտորիա» հյուրանոցում և մարզումները, ինչպես և նախորդ տարի, կանցկացնի Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում:

Բելառուսի մայրաքաղաքում «ալաշկերտցիները» 3 ստուգողական հանդիպումներ կանցկացնեն` մրցելով ռուսական թիմերի հետ:

Հունիսի 28-ին «Ալաշկերտը» կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկային», հունիսի 30-ին թիմը կխաղա «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ, իսկ հուլիսի 3-ին ալաշկերտցիները ուժերը կչափեն Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ: Բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկը» ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնաց Պրեմիեր լիգայից:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ