Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները

Քեթի Փիրին մեկնաբանել է Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին մեկնաբանել է հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրական Diken պարբերականը: Եվրախորհրդարանի զեկուցողը նշել է, որ ընտրություններն անցել են ոչ բավարար պայմաններում:

«Այս ընտրություններով վերացվեց ոչ ժողովրդավարական նախագահական ռեժիմի դեմ ծառացած վերջին արգելքը: Ընտրություններն անցել են, ոչ բավարար պայմաններում, մարդկանց վախեցրել են»,- հայտարարել է Փիրին:

Փիրին նշել է նաև, որ Թուրքիայի կառավարման նախագահական համակարգը հակասում է եվրոպական արժեքներին, և, որ Եվրամիությունը Էրդողանից բացի պետք է սկսի կարևորություն տալ նաև այլ քաղաքական դերակատարների:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններում հաշվվել են քվեաթերթիկների 99 տոկոսը: Նախնական տվյալների համաձայն՝ գործող նախագահ Էրդողանն ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48):  ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67,  «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններին գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]