Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ

Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում բողոքի ցույցեր են անցկացվում ազգային արժույթի դեւալվացիայի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 25-ին հայտնել Է BBC կորպորացիան: Ըստ նրա տեղեկատվոթյան՝ ցույցերը նախաձեռնել են ոչ մեծ առեւտրական կետերի սեփականատերերը, որոնք սկսել են փակել իրենց խանութները եւ դուրս գալ քաղաքի փողոցներ:

Ընդ որում սոցիալական ցանցերում տեղեկատվություն Է հրապարակվում բողոքավորների ձերբակալումների մասին: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Քերեջ, Մեշհեդ, Բենդեր Աբաս քաղաքներում ու Քեշմ կղզում: Վերջին օրերի ընթացքում Իրանի սեւ շուկայում ազգային արժույթի փոխարժեքը (փաստացի իրական փոխարժեքը) գերազանցել Է հերթական ռեկորդը եւ հասել մեկ դոլարի դիմաց 87 հազար ռիալի:

Մինչդեռ մայիսի վերջին այդ թիվը կազմում Էր 65 հազար ռիալ: Միեւնույն ժամանակ պաշտոնական փոխարժեքը սահմանված Է 42 հազար ռիալի մակարդակին, սակայն արժույթի փոխանակման բոլոր կետերը փակ են, ուստի առանց հատուկ թույլտվության այդ գնով դոլարի ձեքբերումն անհնարին Է: Հունիսի 25-ին կառավարությունն արտահերթ խորհրդակցություն Է գումարել արժութային շուկայում իրադրության նորմալացման միջոցներ ընդունելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]