Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մոսկովյան փողոցի զարդերի վաճառքի սրահից գողություն է կատարվել

Մոսկովյան փողոցի զարդերի վաճառքի սրահից գողություն է կատարվել

ԵՐԵՎԱՆ,25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն հունիսի 25-ին Երևանի Մոսկովյան 8 հասցեում գտնվող զարդերի վաճառքի սրահից գողություն կատարելու մասին ահազանգ է ստացվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբերը պարզել են, որ, դեռևս անձը չպարզված, մի տղամարդ մատանի է հափշտակել ու մեքենայով փորձել է փախչել։

Դեպքի վայրի հարևանությամբ վթարի ենթարկվելուց հետո՝ թողել է իր մեքենան ու մեկ այլ մեքենայով փախչել։ 
Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]