1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման

Ավստրալիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև է դրվել քննարկման

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի դաշնային խորհրդարանում առաջին անգամ Հայոց ցեղասպանության առնչվող բանաձևի քննարկումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Քննարկման դրված բանաձևը ճանաչում է «մարդասիրական հատուկ ջանքերը, որը Ավստրալիան գործադրել է՝ հանուն Հայոց ցեղասպանության վերապրածների և որբերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում և հույների ու ասորիների»:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նշում է, որ խորհրդարանի երկու կուսակցությունների կողմից բանաձևին ցուցաբերվող աջակցությունը վկայում է այն մասին, որ Ներկայացուցիչների պալատը կարևոր քայլ է ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Բանաձևը ներկայացրած պատգամավոր Տրենտ Ցիմերմանը նշել է. «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց օգնության եկած ավստրալացիների՝ մենք ուղերձ ենք հղում առ այն, որ 1915 թվականին սկսված իրադարձությունները պատմության ընթացքում տեղի ունեցած սովորական դեպքեր չեն: Եթե մենք ձախողենք հայերի դեմ իրականացված չարիքի ճանաչման հարցում, մենք կաջակցենք նրանց, ովքեր կարծում են, թե կարող են մերժել մարդու ամենակարևոր իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]