1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լավրովը եւ Զարիֆը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը

Լավրովը եւ Զարիֆը քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իրանի նրա պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆը հունիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ փոխգործակցության խնդիրները, կարծիքներ փոխանակել միջազգային ու տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ՝ շեշտը դնելով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաեւ Կասպիական հինգերորդ գագաթնաժողովի նախապատրաստման վրա»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին հայտարարել Է, որ Թեհրանն առաջիկա շաբաթներին կարող Է դուրս գալ իր միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: «Իրանի սպասելը մոտեցել Է ավարտին եւ միանգամայն հավանական Է, որ առաջիկա շաբաթներին Իրանը դուրս կգա ԳՀՀԾ-ից»,- ասել Է Արաքչին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն:

Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ: Մայիսի 21-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Թեհրանի վրա, այդ թվում՝ սահմանել պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ ռեժիմը, եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]