Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք

Վաղարշյան փողոցում 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքներն ավարտվել են 
անարդյունք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները Երևանի Վաղարշյան փողոցում հունիսի 25-ին ևս անարդյունք են ավարտվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«911» ծառայությանը հունիսի 25-ին, ժամը 13:34-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ նկատվել է կորած Հ. Հ.-ն (2004 թ.): Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: 

Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) ս. թ. հունիսի 8-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հունիսի 18-ին երեխայի որոնողական աշխատանքները դադարեցվել են. քանի որ անհետ կորած համարվելուց անցել էր 10 օր և որոնողական աշխատանքներն արդյունք չէին տվել, հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: Հունիսի 22-ին տեղեկություն էր հաղորդվել, որ նրան տեսել են Աբովյան քաղաքում: Որոնումները, սակայն, ավարտվել էին ապարդյուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]