1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարը բարձր է գնահատում հայ-վրացական հարաբերությունները

Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարը բարձր է գնահատում հայ-վրացական 
հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 26-ին հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիդ Զալկալիանիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով գործընկերոջը բարեկամ Վրաստանի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություն մաղթեց Դավիդ Զալկալիանիին իր կարևոր առաքելությունում և վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և շնորհավորանքի համար՝ Վրաստանի նորանշանակ արտգործնախարարը նշեց, որ բարձր է գնահատում այն հարաբերությունները, որոնք պատմականորեն ձևավորվել են մեր երկու ժողովուրդների և պետությունների միջև։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցելությանը՝ կողմերն ընդգծեցին, որ այդ այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ամուր հիմք են ստեղծում երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման համար։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]