Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հանուն աղետակայուն հասարակության. ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պատվիրակությանը

Հանուն աղետակայուն հասարակության. ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 25-ին ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՝ ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ տիկին Մամի Միզուտորիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNISDR) հետ համատեղ հունիսի 26-27-ը Երևանի «Անի պլազա հյուրանոցում կայանալիք Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի անցկացումը. պլատֆորմը Հայաստանում հյուրընկալվում է առաջին անգամ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պլատֆորմի շրջանակներում քննարկվելու են տարածաշրջանում, առհասարակ, և Հայաստանում, մասնավորապես, աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման և աղետներին դիմակայունության բարձրացման հիմնախնդիրները:

Շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (UNISDR) և UNISDR-ի եվրոպական գրասենյակի ամբողջ անձնակազմին՝ նախարար Ռոստոմյանը շեշտեց, որ աղետներին արձագանքումն, անշուշտ, իր տեղն ունի, սակայն աղետների ռիսկի նվազեցման գործընթացի հիմնական բաղադրիչը  կանխարգելումն է, որի ուղղությամբ էլ միջազգային հանրության հետ համատեղ ակտիվ աշխատանքներ պետք է տարվեն, միայն այդպես հնարավոր կլինի ստեղծել աղետակայուն հասարակություն: «Ցավոք, մենք ունենք Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրինակը, երբ հսկայական ավերածություններ ունեցանք սեյսմիկ վտանգի սխալ հաշվարկի, անբարեխիղճ շինարարության և մի շարք այլ գործոնների պատճառով: Ներկայումս պետական  մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում ԱՌՆ և արտակարգ իրավիճակներին վերաբերող դաշտին  առնչվող հարցերում  պառլամենտական ավելի մեծ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ»,-մանրամասնեց ԱԻ նախարարը:

Տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման գործընթացում բարձր գնահատելով Հայաստանի ջանքերը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Մ. Միզուտորին նշեց, որ աղետների ռիսկի նվազեցումն այն օրակարգն է, որ պետք է միավորի ոչ միայն հասարակության բոլոր շերտերին, այլև ՝ այս ուղղությամբ պետք է ակտիվ անդրսահմանային համագործակցություն լինի: Միևնույն ժամանակ տիկին Մազուտորին շեշտեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է շարունակել աջակցել Հայաստանին աղետների ռիսկի նվազեցման և դիմակայունության բարձրացման գործընթացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]