Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Մեգան Մարքլին արգելել են իր սիրելի կերակուրն ուտել ճամփորդությունների ժամանակ


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին արգելել են սխտոր պարունակող կերակուրներ ուտել իրենց պաշտոնական այցերի եւ ճանապարհորդությունների ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Express-ը:

Ինչպես հաղորդել Է աղբյուրը, այս միջոցները թագավորական ընտանիքում ձեռնարկվում են բերանի տհաճ հոտից խուսափելու համար:

Նաեւ պարզվել Է, որ Եղիսաբեթ Բ թագուհին ատում Է սխտորը եւ արգելում Է սխտոր գցել կերակրի մեջ: «Մենք երբեք կերակուրներ չենք պատրաստում սխտորով կամ սոխի մեծ պարունակությամբ: Թագուհին դա երբեք թույլ չի տա»,- պատմել Է պալատի ավագ խոհարար Դարեն Մաքգրեյդին:

Մեգան Մարքլն ինքը հայտնել Է, որ իր սիրելի կերակուրներից մեկը՝ «հավի ֆիլիպինյան ադոբոն», շատ-շատ սխտոր Է պարունակում, բայց ճանապարհորդությունների ժամանակ ինքն ստիպված Է դրանից հրաժարվել: Սակայն Սասեքսի դքսուհուն թույլատրված Է դա եփել տանը, երբ պաշտոնական ուղեւորություններ պլանավորված չեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ