Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

«Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմը վարձույթի առաջատարն Է դարձել ԱՄՆ-ում


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմի դրամամուտքերը ԱՄՆ-ում վարձույթի դեբյուտային շաբաթվա ընթացքում կազմել են 150 մլն դոլար: Ընդ որում՝ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս, որտեղ կինոնկարն Էկրաններ Է բարձրացել երկու շաբաթ ավելի շուտ, դրամամուտքերն արդեն հասել են 561 մլն դոլարի:

Այսպիսով՝ ներկայում կինոնկարի ընդհանուր դրամամուտքերը կազմել են 711,5 մլն դոլար: Մինչդեռ Rotten Tomatoes պորտալը իսպանացի ռեժիսոր Խուան Անտոնիո Բայոնի ֆիլմին ընդամենը 50 տոկոս Է տվել վարկանիշի սեփական սանդղակում, նշելով, որ «իրոք հուզիչ պահերն ավելի ու ավելի են նվազում» նշանավոր ֆրանշիզայում:

Այդուամենայնիվ, հանդիսականները ավելի դրական են արտահայտվել կինոնկարի մասին, նրանց համակրանքի մակարդակը, ըսի նույն պորտալի հաշվարկների, կազմում Է 63 տոկոս: «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ֆիլմը նաեւ ցույց տվեց, որ չինական կինոշուկան կարեւորագույնն Է մնում Հոլիվուդի համար: Այսօրվա դրությամբ, Չինաստանում վաճառված են ֆիլմի 202,6 մլն դոլարի տոմսեր:

Ընդ որում՝ չինական շուկայում ցուցադրության առաջին օրը կինոնկարը հավաքել Է 34,4 մլն դոլար՝ հանդիսականների հետաքրքրությունն ապահովելով նաեւ հետագա օրերին: Սակայն, մարկետոլոգների կանխատեսումների համաձայն, «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2»-ը չի կարողանա հաղթահարել 1 մլրդ դոլար դրամարկղային մուտքերի սահմանագիծը եւ այդ ցուցանիշով 35-րդ ֆիլմը դառնալ համաշխարհային կինեմատոգրաֆում:

Վարձույթի առաջին շաբաթվա ընթացքում ֆրանշիզայի նախորդ կինոնկարը՝ ռեժիսոր Քոլին Թրեվորոուի «Յուրայի դարաշրջանի աշխարհը» (2015 թվական) ֆիլմը Հյուսիսային Ամերիկայի շուկայում հավաքել Է 208,8 մլն դոլար: Ընդ որում՝ ԱՄՆ-ի սահմաններից դուրս ֆիլմը դեբյուտային շաբաթվա ընթացքում բերել Է ավելի քան 500 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ Է դարձել համաշխարհային կինեմատոգրաֆում: Հանրագումարում կինոնկարի համաշխարհային դրամամուտքերը կազմել են 1,672 մլն դոլար:

Ֆրանշիզայի միայն եւս մեկ ֆիլմ Է կարողացել հաղթահարել 1 մլրդ դոլարի դրամարկղային մուտքերի սահմանագիծը: Դա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի «Յուրայի դարաշրջանի բնայգին» կինոնկարն Է, որի արդյունքը կազմել Է 1,029 մլրդ դոլար: Այդուամենայնիվ, «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» ժապավենի առեւտրային ներկայիս արդյունքը հաստատում Է նրանց կարծիքը, ովքեր, ինչպես եւ այդ ֆրանշիզայի հիմնադիր Սթիվեն Սփիլբերգը, գտնում են, որ նրա ներուժը դեռեւս սպառված չԷ: Սթիվեն Սփիլբերգը շարունակում Է ակտիվորեն մասնակցել նախագծի զարգացմանը: Նա անփոփոխ կերպով հանդես Է եկել որպես խորհրդատու: Արդեն հայտնի Է դարձել, որ Սփիլբերգը կլինի ֆրանշիզայի վեցերորդ կինոնկարի պրոդյուսերներից մեկը, որը հայտնի Է «Յուրայի դարաշրջանի բնայգին 3» պայմանական անվանումով: Դրա ստեղծման համար ռեժիսորական աթոռին Է վերադառնում Քոլին Թրեւորոուն: Նախատեսվում Է, որ ֆիլմն Էկրան կբարձրանա 2021 թվականի հունիսի 11-ին:

Հյուսիսային Ամերիկայի վարձույթում երկրորդ տեղը, անցած շտաբաթվա արդյունքներով, զբաղեցրել Է Walt Disney Pictures ընկերության ռեժիսոր Բրեդ Բերդի «Գերընտանիք 2» անիմացիոն մուլտֆիլմը՝ 81 մլն դոլարով: Դա նրա երկրորդ շաբաթն Էր վարձույթում:

Մինչդեռ ԱՄՆ-ի եւ Կանադայի կինոթատրոններում ցուցադրության դեբյուտային շաբաթվա ընթացքում ժապավենը վաստակել Է 182 մլն դոլար, ինչը գրեթե 20 մլն դոլարով գերազանցել Է դրա ստեղծողների կանխատեսումները: Դրանով իսկ «Գերընտանիքի» սիքվելը դարձել Է ամենահասութաբեր ֆիլմ-մուլիտֆիլմը ցուցադրության իր առաջին շաբաթվա ընթացքում՝ այդ վարկանիշի երկրորդ դիրքը մղելով «Դորիի որոնումներում» կինոնկարը (2016 թվական)՝ 135 մլն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ