Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արսեն Թորոսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանում ՀԲ ծրագրերի ընթացքը

Արսեն Թորոսյանը Համաշխարհային բանկի ներկայացուցչի հետ քննարկել է 
Հայաստանում ՀԲ ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) առողջապահության, սնուցման և բնակչության հարցերով գլոբալ պրակտիկայի տնօրեն Ֆադիա Սաադահին: Վերջինս Հայաստանում է՝ ծանոթանալու ՀԲ ընթացիկ ծրագրերի և ոլորտում բարեփոխումների ընթացքին, նաև քննարկելու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ապագա աջակցության հեռանկարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Կողմերը բարձր են գնահատել երկկողմ գործակցության մակարդակը, նաև անդրադարձել ՀԲ կողմից կազմվող զեկույցներում ու վարկանշային աղյուսակներում տարբեր ցուցանիշերի գծով Հայաստանի զբաղեցրած հորիզոնականներին ու դրանք բարելավելու հարցերին:

Ֆադիա Սաադահը հետաքրքրվել է այն առաջնահերթություններով, որոնք առողջապահական գերատեսչությունը շեշտադրում է իր քաղաքականության մեջ, ապա և այն ծրագրերով, որոնցում ակնկալվում է բանկի ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

«Եկող տարվա առողջապահության ոլորտի բյուջետային ուղղակի հատկացումների «առյուծի բաժինը» հատկացվելու է առողջապահության առաջնային օղակին, քանի որ մեզ համար գերակա է հիվանդությունների կանխարգելումը: Այս նպատակով նաև քննարկում ենք սքրինինգային որոշ ծրագրերի ներդրումը, շեշտադրում ընտանեկան բժշկության ինստիտուտի «վերակենդանացումը»: Ծխելու դեմ պայքարն ամրագրում ենք օրենքով, և այս աշնանն արդեն օրենքի նախագծի լրամշակված տարբերակը կուղարկենք խորհրդարան»,-փոխանցել է նախարար Թորոսյանը:

Կողմերը պայմանավորվել են հետագա հանդիպումների միջոցով առավել սերտացնել գործակցությունն ու նոր թափ հաղորդել իրականացվող համատեղ քայլերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]