Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները քաղցկեղի չորս տեսակի տարածումն արգելափակելու միջոց են գտել

Գիտնականները քաղցկեղի չորս տեսակի տարածումն արգելափակելու միջոց են գտել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օրեգոնի նահանգի գիտության եւ առողջության համալսարանի գիտնականները մշակել են մի պատրաստուկ, որն արգելափակում Է քաղցկեղի չորս տեսակների, այդ թվում՝ կաթնագեղձի ու շագանակագեղձի, հաստ աղիի եւ թոքերի քաղցկեղի տարածումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում: KBU2046 անվանումը կրող պատրաստուկը փորձարկել են մկների վրա, որոնք մարդու շագանակագեղձի ու կաթնագեղձի, ինչպես նաեւ աղիների ու թոքերի քաղցկեղ են ունեցել:

KBU2046-ի կիրառումից հետո մետաստազները ճնշվել են, եւ նվազել Է ոսկորների քայքայումը: Ընդ որում՝ գիտնականները հասել են կողմնակի ազդեցությունների եւ թունավորության ցուցանիշների առավելագույն նվազեցման:

Դոկտոր Ռայմոնդ Բերգանի խոսքով, որը ղեկավարում Է հետազոտությունը, պատրաստուկի աշխատանքի սկզբունքը կայանում Է այն բանում, որ այն փոխում Է HSP90β սպիտակուցի ֆոսֆորայնացումը: «Դեղամիջոցն աշխատում Է այնպես, որ, միանալով պրոտեինի հետ, այն կանգնեցնում Է բջիջների շարժը, բայց ոչ մի կողմնակի ազդեցություն չի գործում սպիտակուցի վրա»,-պատմել Է գիտնականը:

Բերգանի խոսքով՝ գիտնականների խմբին տարիներ են պահանջվել՝ հասկանալու, թե ինչպես կարելի Է իրացնել այդ մեխանիզմը: Նա գտնում Է, որ իրենց ուղղությունն այս փուլում ավելի հեռանկարային Է, քան քաղցկեղի դեմ դեղամիջոցների որոնումը, քանի որ վաղ ախտորոշման դեպքում իրենց պատրաստուկը կկանգնեցնի քաղցկեղային բջիջների բազմացումը եւ կփրկի մարդու կյանքը: Ապագայում գիտնականը պլանավորում Է հասնել այն բանին, որ թույլատրվի պատրաստուկը փորձարկել մարդկանց վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]