Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կազանի կրկեսում ներկայացման ժամանակ ջայլամը դուրս Է նետվել հանդիսասրահ

Կազանի կրկեսում ներկայացման ժամանակ ջայլամը դուրս Է նետվել հանդիսասրահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազանում ջայլամը դուրս Է վազել կրկեսի ասպարեզից, կտցահարել մի երեխայի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պատահարի տեսահոլովակը հայտնվել Է Համացանցում: Այնտեղ երեւում Է, թե ինչպես Է թռչունը կրկեսաբեմից դուրս վազում հանդիսականների մոտ: Հանդիսականները տագնապահար սկսել են աղաղակել ու փախչել իրենց տեղերից: Ծրագրի վարողը խնդրել Է հանգստություն պահպանել եւ ներողություն Է խնդրել պատահածի համար:

Վարժեցնողին ի վերջո հաջողվել Է հնազանդեցնել թռչնին եւ ասպարեզից տանել հանդիսականների ծափահարությունների ներքո: Չնայած պատահարին, հանդիսականների մի մասը վերադարձել Է տեղերը, եւ ծրագիրը շարունակվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]