Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի պատվիրակությանը` գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:   

Ողջունելով գործընկերներին՝ Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել  Եվրոպայի խորհրդի գրասենյակին երկարամյա համագործակցության և տարբեր բնագավառներում ցուցաբերած օժանդակության համար։ Փոխնախարարն  արժևորել է վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում տեղական ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գրասենյակի աջակցության ծրագիրը և միաժամանակ ընդգծել, որ համայնքների ֆինանսական համահարթեցման ու ծախսային քաղաքականության արդիականացման վերաբերյալ գործընկերների տեսլականը լիովին համընկնում է տեղերում ժողովրդավարության խորացմանը միտված նոր կառավարության մոտեցումների հետ։     

Լորետա Վիոյուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և բարձր  գնահատելով նախարարության հետ համագործակցությունը, կարևորել է գործող ծրագրի շարունակականությունը և պատրաստակամություն հայտնել ներգրավել փորձագիտական ամբողջ ներուժը ոլորտի արդիականացմանն ուղղված հետագա ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։ 

Հանդիպմանը քննարկվել են նաև տեղական ինքնակառավարման համակարգի ֆինանսական համահարթեցման և ծախսային քաղաքականության բնագավառներում բարեփոխումների ռազմավարության մշակման և տարածքների կարիքների արդյունավետ բավարարմանն ուղղված մի շարք հարցեր։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]