Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր կան

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր 
կան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին,  քննարկվելու են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին և 26-ին քննարկվելու են Ադրբեջանում 2018 թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, պատրաստվելու է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին ներկայացնելու է ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն, որում  իրավական գնահատական է տրվելու ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լյուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների  խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]